top of page

Իտալիայում սկանդալ է ծագել Միլանի գլխավոր օդանավակայանը Սիլվիո Բեռլուսկոնիի պատվին անվանափոխելու փորձի պատճառով

Միլանի քաղաքային խորհուրդը բողոքարկել է Մալպենսա քաղաքի գլխավոր օդանավակայանը անվանակոչելու «գրոտեսկային» քայլը՝ ի պատիվ սկանդալներով արատավորված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի, գրում է The Guardian-ը։

Խորհուրդը հաստատել է գործը Լոմբարդիայի շրջանի վարչական դատարան ուղարկելու որոշումը այն բանից հետո, երբ Ջորջիայի Մելոնիի ծայրահեղ աջ կառավարության տրանսպորտի նախարար Մատեո Սալվինին արագացրել է Մալպենսա անվանափոխելու նախաձեռնությունը։

Սալվինին անցած հունիսին միլիարդատեր մեդիամագնատի մահից ի վեր ձգտում էր օդանավակայանն անվանակոչել Բեռլուսկոնիի անունով, և այս ամառ հաստատել է ծրագիրը, երբ Enac-ը՝ Իտալիայի քաղաքացիական ավիացիայի մարմինը, կանաչ լույս է վառել այդ նախաձեռնության առջև:

Սովորաբար մարդու մահից հետո անհրաժեշտ է լինում սպասել 10 տարի, մինչև հասարակական վայրն անվանակոչվի նրա անունով:

Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան ասել է, որ Սալվինին այդ քայլին է գնացել առանց SEA-ի՝ օդանավակայանը ղեկավարող ընկերության կամ տարածքի տեղական խորհուրդների մասնակցության: Նա նաև մեղադրել է Enac-ին աջ քաղաքական գործիչների ճնշմանը ենթարկվելու մեջ:

Հազարավոր մարդիկ ստորագրել են խնդրագիրը՝ կոչ անելով կառավարությանը դադարեցնել ծրագիրը, և եղել են նաև բողոքի ակցիաներ դրա դեմ։

Comments


bottom of page