Ուկրաինան Կուրսկի մարզում ռազմական պարետատուն է ստեղծել
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի տարածքում, որը վերահսկվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից, ստեղծվել է ռազմական պարետատուն՝ գեներալ-մայոր Էդուարդ Մոսկալևի գլխավորությամբ։
Դրա մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հանդիպման մասնակիցների համար անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Կուրսկի շրջանի տարածքում՝ Սուջա և երեք այլ բնակավայրերում հակառակորդի որոնողական և ոչնչացման աշխատանքներն ավարտվել են։ Վերահսկվող տարածքներում օրենքն ու կարգը պահպանելու և բնակչության առաջնահերթ կարիքներն ապահովելու համար ստեղծվել է ռազմական պարետատուն, որի ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր Մոսկալևը»,- ընդգծել է Սիրսկին։