top of page

Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպшնnւթյnւնը. դեսպան Էնդրյու Թըրներ

  • Apr 24, 2025
  • 1 min read

Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների կարծիքով՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությունն իր մեջ  հզոր ուղերձ է կրում։ Դեսպանը նաև հպարտ է, որ Կանադան Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքում է։ 


Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն այս մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։ 


«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հիշատակի արարողությունը մեզ բոլորիս հիշեցնում է, որ պետք է ուշադիր լինել պատմության դասերի նկատմամբ և հարգել բոլոր զոհերի հիշատակը։ Կարծում եմ, որ հիշատակի միջոցառումն անհավանականորեն ազդեցիկ է»,-նշել է դեսպանը։ 


Էնդրյու Թըրները նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված արարողությունը, չնայած որ հասարակ է, այդուհանդերձ, իր մեջ հզոր ուղերձ է պարունակում։


«Շատ հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես ինքս իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում շատ փոքր դերակատարում եմ ունեցել այդ գործում՝ կատարելով հետազոտական աշխատանքներ և մշակելով դրա մասին մեր սենատորներից մեկի ելույթի նախագիծը։ Դա մի բան է, որի համար ես մեծ հպարտություն եմ զգում»,-ընդգծել է Կանադայի դեսպանը։    


Կանադայի Սենատը 2002 թվականի հունիսի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել։ 

 
 
bottom of page