top of page

Լոնդոնի մրցաշար․ Խաչանովը դուրս է եկել զուգախաղի մրցաշարի կիսաեզրափակիչ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 22, 2024
  • 1 min read

2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովը աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ միասին դուրս է եկել Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ATP-500 կարգի զուգախաղի մրցաշարի կիսաեզրափակիչ։ 

Քառորդ եզրափակիչ փուլում Խաչանովն ու Ֆրիցը (7:6 (7:1), 7:6 (7:3) հաշվով հաղթել են Ռոհան Բոպաննային (Հնդկաստան) և Մեթյու Էբդենին (Ավստրալիա):

Թենիսիստների միջև հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե։

Նշենք, որ Խաչանովը պարտությամբ մեկնարկեց Լոնդոնի մենախաղի մրցաշարում։ Նա մեկնարկում պարտվել է ամերիկացի Սեբաստիան Կորդային։

1/2082
bottom of page