top of page

Ստամբուլում շատ լավ է. Լավրովն առաջարկում է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակել Թուրքիայում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների երկրորդ փուլը կազմակերպելու հարցով կդիմեր Թուրքիային: Նրա խոսքով՝ «Ստամբուլում շատ լավ է»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլին, եթե ինձ հարցնեք, ես նորից կդիմեի մեր թուրք ընկերներին: Ստամբուլում շատ լավ է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Մայիսի 16-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։

1/2139
bottom of page