Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դրականորեն են զարգանում. Պուտին
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարում Կրեմլում։
Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարն ասել է, որ իր գործընկերոջ հետ արդեն քննարկել է երկկողմ հարաբերությունները։
«Անդրադարձել ենք մեր երկրների հարաբերությունների ներկայիս կարգավիճակին, հարաբերությունները դրական են զարգանում»,- պարզաբանել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ բազմաթիվ հետաքրքիր նախագծեր են ի հայտ եկել էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարն անձամբ է իր գործընկերոջը հրավիրել հոկտեմբերի 23-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։