top of page

140 միլիոն ռուբլի. ՌԴ-ում կաշառքի համար ձերբակալվել է «Ռոսգվարդիա»-ի լոգիստիկայի պետի տեղակալը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 4, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի Դաշնությունում կաշառքի համար ռազմական դատարանի կողմից ձերբակալվել է «Ռոսգվարդիա»-ի լոգիստիկայի պետի տեղակալ գեներալ-մայոր Միրզա Միրզաևը, գրում է ՏԱՍՍ-ը։



Քննիչների խոսքով՝ նա արագ հավաքվող շենքերի մոդուլների մատակարարից պահանջել է 480 միլիոն ռուբլի արժողությամբ պայմանագրի գրեթե 30 տոկոսը՝ 140 միլիոն ռուբլին, իրեն տալ՝ սպառնալով  խզել պայմանագիրը, եթե գումարը չստանա։



Գումարը ստանալուց հետո Միրզա Միրզաևին բերման են ենթարկել։ Mash-ի տեղեկություններով՝ գեներալ-մայորը ձերբակալվել է մինչև 2025 թվականի հունվարի 2-ը։ Սա պաշտոնապես չի հաստատվել։

1/2380
bottom of page