top of page

Թուրքիայում հրդեհների մարման ժամանակ 10 հրշեջ է զոհվել

Jul 24, 2025
1 min read

Թուրքիայի կենտրոնական Էսքիշեհիր նահանգում անտառային հրդեհի մարման ժամանակ զոհվել է տասը հրշեջ, ևս 14-ը վիրավորվել են։


Նշվում է, որ 24 հրշեջ մնացել էր հրե ծուղակում, երբ քամին հանկարծակի փոխել է ուղղությունը և բոցը քշել նրանց ուղղությամբ։ Հրշեջներին անհնապաղ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանցից 10-ը մահացել է: Հավելենք, որ Թուրքիայի կենտրոնական և արևմտյան հինգ նահանգներում դեռևս շարունակվում են անտառային հրդեհները։

 
 
1/2905
bottom of page