«Չելսիի» մարզիչը՝ հայկական «Նոայի» մասին
Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրում Երևանի «Նոան» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջում» կհանդիպի «Չելսիին»։
«Ազնվականների» գլխավոր մարզիչ Էնցո Մարսեկան խոսել է առաջիկա հանդիպման, ինչպես նաև կազմում կատարվելիք փոփոխությունների մասին։
«Մենք առաջին իսկ օրվանից փոփոխություններ ենք կատարում, քանի որ մեր տրամադրության տակ ունենք 25 ֆուտբոլիստ։ Նրանցից յուրաքանչյուրը լավ մարզավիճակում է, այդ պատճառով ռոտացիան լինում է տարբեր մրցաշարերի համար։
Իմ ֆուտբոլիստները գիտեն, որ մենք երկու տարբեր կազմեր ունենք, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը չի կարող խաղալ Պրեմիեր լիգայում, իսկ մյուսը՝ Կոնֆերենցիաների լիգայում։ Մրցակցության հարց է։ Մրցաշրջանը շատ երկար է, հանդիպումները շատանում են, բացի այդ, ֆուտբոլիստներս հանդես են գալիս իրենց ազգային հավաքականներում։ Հնարավորություն բոլորն էլ ստանալու են։
Ես դիտել եմ հանդիպումներ «Նոայի» մասնակցությամբ։ Մենք նախապատրաստվել ենք դրան։ Ես նախկինում էլ եմ լսել «Նոայի» մասին, քանի որ սա ֆուտբոլ է։ Մեզ համար դժվար է խաղալ Կոնֆերենցիաների լիգայում, քանի որ մեր բոլոր մրցակիցներն էլ ցանկանում են մեր դեմ ներկայանալ լավագույն կերպով։ Այստեղ ոչ միայն տակտիկապես, այլ նաև հոգեպես պատրաստվելն է շատ կարևոր»,- խոստովանել է Մարեսկան նախախաղային ասուլիսի ժամանակ։
Հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 7-ին, Երևանի ժամանակով 23։55-ին։
Աղբյուր ArmSport.am