top of page

ՌԴ-ն ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևին․ կան զnhեր

  • Aug 8
  • 1 min read


ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Կիևին․ կան զոհեր։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի Telegram-յան ալիքին։

Նրա խոսքով՝ Բրովարիի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են մասնավոր բնակելի տուն, տնտեսական շինություններ և ավտոմեքենաներ։ Հրդեհ է բռնկվել նաև ոչ բնակելի շենքի տարածքում։

«Ցավոք, զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա։ Եվս երեքը տուժել են, նրանց թվում նույնպես երեխա կա։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին», - գրել է պաշտոնյան։

Հայտնի է, որ տեղերում աշխատում են փրկարարները և բոլոր անհրաժեշտ ծառայությունները, հետևանքների լիկվիդացումը շարունակվում է։

 
 
1/2816
bottom of page