top of page

Մենք Իրանին շատ հզոր հարվածներ կհասցնենք. Թրամփ

  • 13 hours ago
  • 1 min read

Մենք Իրանին շատ հզոր հարվածներ կհասցնենք, և ինչ-որ պահին նրանք կասեն. «Մենք այլևս չենք կարող սա հանդուրժել»։ Դրա մասին հայտարարել էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք պարզապես ուզում ենք հաղթել։ Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Մենք փորձում ենք լինել հնարավորինս քաղաքավարի, որքան դա հնարավոր է նման իրավիճակում։ Մեզ մոտ պատերազմ է ընթանում։ Ես դա ռազմական գործողություն եմ անվանում։

Նրանց մոտ քիչ հրթիռներ են մնացել, բայց դրանք շատ ավելի քիչ են, քան չորս-հինգ ամիս առաջ։ Նրանց արտադրական կարողությունները գրեթե սպառված են։ ԱԹՍ-ների արտադրության նրանց հնարավորությունները գրեթե սպառված են։ Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, նրանց մոտ դեռ կա։ Իրանը շատ լավ հակաօդային պաշտպանություն ուներ, բայց այն չաշխատեց։

Իրանի վիճակը շատ ծանր է։ Գործերը շատ-շատ վատ են ընթանում։ Նրանց համար շատ ծանր է»,- հավաստիացրել է Թրամփը։


 
 
1/2786
bottom of page