top of page

Մեր ժողովուրդների միջև պատմական կապերը նշանավորվել են ըմբռնումով և բարի կամքով. Փաշինյանը շնորհավորել է Իսպանիայի կառավարության նախագահին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 12
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: 


Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության սկզբունքներով: 


Մեր ժողովուրդների միջև պատմական կապերը նշանավորվել են ըմբռնումով և բարի կամքով, ինչի հիման վրա շարունակում ենք կառուցել մեր գործընկերությունն առ այսօր: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով ապահովելու մեր պետությունների միջև արդյունավետ երկխոսության հետագա խորացումը և երկկողմ համագործակցության ընդլայնումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»:

 
 
1/2379
bottom of page