Թրամփ. Քիր Սթարմերը կհեռանա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից
- 1 hour ago
- 1 min read

Քիր Սթարմերը կհեռանա Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից։ Այս մասին Truth Socialսոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նա ձախողվել է երկու շատ կարևոր հարցում՝ ՆԵՐԳԱՂԹԻ և ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ (ԲԱՑԵ՛Ք ՁԵԶ ՀԱՄԱՐ ՆԱՎԹԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎՈՒՄ!)։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք», - նշել է Թրամփը։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սթարմերը երկուշաբթի հանդես կգա հրաժարականի մասին հայտարարությամբ։
Միևնույն ժամանակ նշվում էր, որ վարչապետի պաշտոնը թողնելու պահանջով նրան է դիմել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվեթ Կուպերը։
Սակայն Սթարմերը անձամբ նման հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել։




















