Ուկրաինան հարձակվել է Եկատերինբուրգի վրա․ ինչ է հայտնի
Aug 31
1 min read

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սվերդլովսկի մարզի վրա, հայտնել է մարզպետ Դենիս Պասլերը։
Պաշտոնյայի տեղեկացմամբ, հարձակման հետևանքով Եկատերինբուրգ քաղաքի Չկալովսկի շրջանի բնակելի համալիրի մի քանի բնակարաններ վնասվել են։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ըստ իշխանությունների՝ հարձակման է ենթարկվել նաև Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը։
ԱԹՍ-ներից մեկն ընկել է Wildberries-ի պահեստի մոտակայքում։




















