Search
Երևանին մաղթում ենք բարգավաճել և զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ. ՌԴ դեսպանատուն
- Investigative journalist
- Oct 13, 2024
- 1 min read

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը շնորհավորել է երևանցիներին Քաղաքի օրվա կապակցությամբ:
«Հին ավանդույթներն ու ժամանակակիցությունը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք բարգավաճել, զարգանալ, շարունակել ուրախացնել յուրահատուկ ճարտարապետությամբ և անսահման հյուրընկալությամբ, ինչպես նաև զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: