Մենք միշտ հարգել ենք Վրաստանի ժողովրդի ընտրությունը և պատրաստ ենք համագործակցության. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը արձագանքել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
«Չինաստանը միշտ հարգել է վրաց ժողովրդի ընտրությունը և անկեղծորեն ցանկանում է, որ Վրաստանը լինի կայուն և բարգավաճ։ Չինաստանը պատրաստ է աշխատել բոլոր կողմերի հետ՝ խթանելու Չինաստան-Վրաստան հարաբերությունների շարունակական զարգացումը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: