top of page

Ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի, մենք կրկին կլինենք իշխանություն. Ալեն Սիմոնյանը «երկու լավ լուր» հայտնեց

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 13, 2024
  • 1 min read

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, իր ձևակերպմամբ, երկու լավ նորություն հայտնեց այսօր:

«Ես էլ երկու նորություն ունեմ, երկուսն էլ` լավ: Առաջինն այն է, որ, ամենայն հավանականությամբ, դուք հաջորդ խորհրդարանում չեք լինելու»,- դիմելով ընդդիմությանն` ասաց նա:

«Երկորրդը` այսօրվա իշխանությունը ավելի բարձր ձայներով Հայաստանում արդար, մաքուր, առանց փող բաժանելու ընտրություններով նորից դառնալու է իշխանություն»,- վստահեցրեց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը ելույթի վերջում բոլորին լավ օր մաղթեց:

1/2160
bottom of page