9 օր թունելում՝ ողբերգական ջրհեղեղից հետո․ Նեպալում երկու տղամարդու ողջ են գտել

Անհավատալի դեպք է տեղի ունեցել Նեպալում։ Հարյուրավոր մարդկային կյանքեր խլած ջրհեղեղից ինն օր անց երկու մարդ ողջ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դժվարին պայմաններում շուրջօրյա փրկարարական աշխատանքների արդյունքում նրանք դուրս են բերվել հիդրոէլեկտրակայանին միացված թունելից։ Տեղի պաշտոնյաների փոխանցմամբ՝ տուժածները վնասվածքներ ունեն, տեղափոխվել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի հիվանդանոց։
Պաշտոնյաները և փրկարարները կարծում են, որ օգոստոսի 26-ին Տրիշուլի գետի սառցադաշտի փլուզումը առնվազն 900 մարդու է արգելափակել թունելներում։
Հիշեցնենք, որ Նեպալում ջրհեղեղից առնվազն 1252 մարդ է զոհվել, ավելի քան 4200 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, իսկ հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Տիբեթում զոհերի թիվը 21-ի է հասել, ևս 541 մարդ անհետ կորած է համարվում։
Reuters-ի փոխանցմամբ՝ Whats App-ի փորձագետների թիմը ուղղորդել է փրկարարներին հիդրոէլեկտրակայանների նախագծերի որոնողական աշխատանքներում՝ ինչը, ուղղաթիռների և ծանր տեխնիկայի հետ մեկտեղ, արժեքավոր աշխատանք է դարձել ողջ մնացածներին գտնելու համար։




















