top of page

Չինաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուս, որը կարող է վարակել մարդկանց

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 21
  • 1 min read
ree

Չինացի վիրուսաբանները հայտնաբերել են չղջիկների նոր կորոնավիրուս, որը կարող է մարդկանց վարակել այնպես, ինչպես COVID19-ը։ Այս մասին հայտնել է «South China Morning Post»-ը։

Այս վիրուսը HKU5 կորոնավիրուսի նոր շառավիղն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում ճապոնական չղջիկի մեջ։

Գուանչժոուի լաբորատորիայում հետազոտությունն անցկացրել են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Գուանչժոուի մասնաճյուղի, Ուհանի համալսարանի և Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի մասնագետները։

Վիրուսաբանները նշել են, որ չղջիկների նմուշներից մեկուսացված նոր վիրուսը կարող է վարակել մարդու բջիջները։

Գիտնականները նշել են, որ խուճապի մատնվելու պատճառ դեռ չկա։ Մարդկանց մեջ «HKU5-CoV-2»-ի առաջացման վտանգը չպետք է չափազանցված լինի, բայց անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրություն:

 
 
1/2377
bottom of page