top of page

Աննա Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ

Dec 12, 2025
1 min read

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ WhatsApp հավելվածում իր անունով բացվել է կեղծ օգտահաշիվ:



«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ, ապատեղեկատվություն տարածել և հնարավոր է՝ կորզել անձնական կամ այլ տվյալներ։


 



Խնդրում եմ չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ տեղեկատվություն և հնարավորության դեպքում այդ հաշիվը զեկուցել որպես կեղծ (report)։


 



Շնորհակալ եմ զգոնության և աջակցության համար»,- գրել է նա։

 
 
1/2905
bottom of page