Վենս. Հորմուզի նեղուցը փակելու փորձը ինքնասպանություն կլինի Իրանի համար
- Investigative journalist
- Jun 22
- 1 min read

Հորմուզի նեղուցի հնարավոր փակումն ինքնասպանություն կլինի Իրանի տնտեսության համար։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրանից հարցրել են, արդյոք նեղուցի հնարավոր փակումը կարմիր գիծ կլինի Միացյալ Նահանգների համար։ «Կարծում եմ, որ դա ինքնասպանություն կլինի հենց իրանցիների համար։ Նկատի ունեմ, որ նրանց ամբողջ տնտեսությունը կախված է Հորմուզի նեղուցից։ Եթե նրանք ցանկանում են կործանել իրենց տնտեսությունը և խափանումներ առաջացնել աշխարհում, կարծում եմ, դա նրանց որոշումն է։ Բայց ինչո՞ւ դա անել։ Չեմ կարծում, որ դա իմաստ ունի։ Չեմ կարծում, որ դա իմաստ ունի նրանց կամ որևէ մեկի համար», - ասել է Վենսը։