top of page

Ռուսական «Մատրյոշկա» բոտերի ցանցն արշավ է սկսել Փաշինյանի դեմ. The Insider

Jun 19, 2025
1 min read

Հեղինակավոր The Insider https://theins.ru/news/282170? պարբերականի փոխանցմամբ՝ Կրեմլի ազդեցության տակ գտնվող «Մատրյոշկա» բոտերի ցանցն արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։


Հիշյալ բոտերի միջոցով Կրեմլը կեղծ տեղեկություններ է տարածում, թե  իբրև Փաշինյանը Մերձավոր Արևելքի թիվ մեկ կոռուպցիոներն է, մեղադրում են Ցեղասպանությունն ուրանալու մեջ, իսկ որոշները նաև պնդում են, թե վարչապետն ուժեղ տրանկվիլիզատորներ է ընդունում: Ինֆորմացիան The Insider-ին փոխանցել է X սոցիալական կայքի ռուսական տրոլերի գործարանների հետազոտողը («Блокировщик ботов»)։


Պարբերականի փոխանցմամբ՝ բոտերը Փաշինյանի դեմ սկսել են աշխատել հունիսի 12-ից: Վարչապետին քննադատում են Twitter-ում և TikTok-ում: Դրանցից մի քանիսը նույնիսկ ծածուկ կերպով ներկայացնում են իբրև թե հեղինակավոր լրատվամիջոցների տեսանյութեր, ինչպիսիք են Euronews-ը կամ France 24-ը,  որոշներն էլ տարածում են աշխարհի տարբեր համալսարանների  «պրոֆեսորների» հետ հարցազրույցներ:


The Insider-ի փոխանցմամբ՝ բոտերի ակտիվության պատճառը կարող է լինել վարչապետ Փաշինայնի՝ հունիսի 20-ին Թուրքիա կատարելիք այցը: Պարբերականն այդ համոզմանն է, որովհետև ​​ որոշ տեսանյութեր տարածվել են կեղծ թուրքական լրատվամիջոցների անունից: Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ ապատեղեկատվական արշավը կարող էր  կապված լինել Փաշինյանի և ընդդիմության միջև հակասությունների  և նրան իմպիչմենտ հայտարարելու գործընթացի հետ։ Պատճառներից մեկը նաև Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև  փոխհրաձգությունն է և այն հանգամանքը, որ Փաշինյանը բարձրաստիճան հոգևորականներին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։

 
 
1/2905
bottom of page