top of page

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 23
  • 1 min read

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, ասել է երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:

«Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն եղավ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտությունը դադարեցնելու շահագրգիռ կողմերից մեկն ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար: Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար», - ասել է Կավելաշվիլին:

1/2173
bottom of page