top of page

Վահագն Ալեքսանյանի ելույթին փոքրիկ ավելացումներ կանեմ․ Սաֆարյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 7
  • 1 min read

ՄԱՀՀ-ի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Վահագն Ալեքսանյանի այս ելույթին ուղղակի փոքրիկ ավելացումներ կանեմ․


-չի կարելի ցեխոտ ոտքերով մտնել քաղաքականություն ու ապականել այն, 


-չի կարելի տղամարդու, լավ տղու դեր խաղալ, բայց անել բաներ, որոնք ոչ մի կերպ չեն բնութագրում տղամարդուն, լավ տղուն,

 

-չի կարելի հասարակության առաջ խոսել մի բան, բայց անել դրա ճիշտ հակառակը, 


-մրցակցիդ հանդեպ ունեցածդ վախերը հնարավոր չէ հաղթահարել գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելով՝ քաղաքականությունը դա «առանց կանոնների մարտեր չէ»,


-չի կարելի քաղաքական գործիչի ընտանիքի անդամներին, սրբությունները խառնել քաղաքականությանը, ու վերջում սեփական տկարությունը կոծկելու համար գործել տեռորիստի հոգեբանութամբ՝ թիրախավորելով ոչ թե ուղիղ նրան, այլ նրա քաղաքական կամքը՝ ի դեմս իր սրբությունների ու ընտանիքի անդամների, 


-եթե տղա ես, տեռորիստ-վրիժառու ես, գնա դա արա ալիևի հանդեպ, ով քո փոքր հայրենիքը խլել է, ազգն էլ ծափ տա․ հայերի դեմ տեռոր անողը տեղ չունի Հայաստանում, 

 

Գետինը մտնեիք ավելի լավ էր, քան հասնել մի օր, որ այս տարիքի երիտասարդ քաղաքական գործիչը ձեզ մաստեր կլաս ցույց տար․․․


Այդքանից հետո մարդամեջ ինչպե՞ս եք դուրս գալու․․․

1/2127
bottom of page