top of page

Հայաստանի կառավարությունը պետք է կենտրոնանա սեփական հասարակության վրա․ փորձեր են արվում կասկածի տակ դնել հաստատված ստատուս քվոն․ Հաջիև

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 26
  • 1 min read
ree

Հայկական հասարակության մեջ կան միտումներ, որոնք ուղղված են տարածաշրջանում նոր քաղաքական իրողությունների փոփոխությանը, Ադրբեջանը դա անընդունելի է համարում։  Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ Հայաստանում փորձեր են արվում կասկածի տակ դնել հաստատված ստատուս քվոն։

«Մենք պետք է ուշադիր լինենք հայ հասարակության մեջ «ռևանշիզմի» նոր ալիքի դրսևորումներին։ Արդեն իսկ փորձեր են նկատվում կասկածի տակ դնել ստեղծված ստատուս քվոն, նոր իրողությունները։ Տեսանելի են հայ երիտասարդության գաղափարական մշակման նշանները՝ առճակատման և նոր պատերազմների ոգով։ Դա բացարձակապես անընդունելի է»,-նշել է նա։

Հաջիևը կարծում է, որ այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պետք է կենտրոնանա սեփական հասարակության վրա:

«Ես հավատում եմ, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը կարեւոր քայլ կլինի այդ ամենը դադարեցնելու ճանապարհին»,-ասել է Հաջիևը։

 
 
1/2382
bottom of page