Լևանդովսկին կկարողանա խաղալ «Ինտեր»-ի դեմ․ «Բարսելոնա»-ի հայտացուցակը
- Investigative journalist
- May 5
- 1 min read
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին վերականգնվել է վնասվածքից հետո եւ կկարողանա մասնակցել Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը։ Կատալոնական թիմը հրապարակել է հայտացուցակը։
Սպասվում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս կգա երկրորդ խաղակեսում, հաղորդում է AS-ը։ Երկու շաբաթ առաջ Ռոբերտ Լեւանդովսկին ստացել էր ձախ ծնկատակի ջլի վնասվածք։
«Ինտերի» դեմ խաղը վնասվածքների պատճառով բաց կթողնեն պաշտպաններ Ալեքս Բալդեն եւ Ժյուլ Կունդեն։
«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։