Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնում առայժմ կնոջ չի տեսնում

Բելառուսական պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ առայժմ Բելառուսում կինը չի կարող նախագահ լինել, բայց դա շատ բարդ աշխատանք է։
«Բելառուսում, Աստված մի արասցե, կին են ընտրում։ Միացյալ Նահանգների նախագահն ուրիշ լիազորություններ ունի, բայց այստեղ պետք է խորանալ ամեն ինչի մեջ։ Բելառուսում նախագահը գլխավոր հրամանատարն է։ Եվ հետո, սա ամենածանր աշխատանքն է։ Կարիք չկա կնոջն այդ աստիճան ծանրաբեռնել, սա արարողակարգային պաշտոն չէ»,- ըստ БелТА.գործակալության՝ ասել է Լուկաշենկոն։
Ըստ նրա՝ միգուցե ժամանակի ընթացքում Բելառուսում «այդ ոճին կհանգեն»։ «Բայց առայժմ դա ուրիշ է: Ես հիանում եմ կանանցով և բոլորովին չեմ նսեմացնում նրանց դերը։ Բայց նրանք պետք է մեր կողքին լինեն»,- սսել է Բելառուսի ղեկավարը։
Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի հունվարի 26-ին։