Ballon d’Or 2024. Էմիլիանո Մարտինեսը՝ Յաշինի մրցանակակիր, Լամին Յամալը՝ Կոպայի մրցանակի դափնեկիր

Արգենտինայի ազգային հավաքականի և անգլիական «Ասթոն Վիլայի» դրպասապահ Էմիլիանո Մարտինեսը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ռուս լեգենդար դարպասապահ Լև Յաշինի անվան մրցանակը։
Մրցանակին հավակնում էին նաև Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ»), Մայք Մանյանը («Միլան»), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ) և Ունայ Սիմոնը («Ատլետիկ Բիլբաո»)։
Հիշեցենք, որ Մարտինեսը նախորդ մրցաշրջանում Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Կոպա Ամերիկայի գավթը։
«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը արժանացավ 2024 թվականի Կոպայի անվան մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն երիտասարդ խաղացողին։
Մրցանակը հանձնեց Նիդերլանդների ազգային հավաքականի և «Միլանի» լեգենդար կիսապաշտպան Ռուդ Գուլիտը։
Նշենք, որ հավակնորդների ցուցակում էին Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Արդա, Գյուլերը («Ռեալ Մադրիդ»), Կոբի Մեյնուն («Մանչեսթեր Յունայթեդ») և Սավինյոն («Մանչեսթեր Սիթի»)։