top of page

Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 28-ին հանրապետությունում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Քամին՝ հարավարեւմտյան, 17-20 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա՝ 14-17 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+26, 

Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+26,

Տավուշում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +26+30,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+17+20, ցերեկը՝ +29+33,

Արարատում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +35+36, 

Արմավիրում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +35+36, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+35,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +26+27։

bottom of page