Ամենամեծ հայրենասերը Հայաստանում ապրող, երեխա ծնող, զինվոր տվող, արժեք ստեղծող ու հարկ վճարող քաղաքացին է․ Չախոյան
- Investigative journalist

- Apr 18
- 1 min read
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով օտար ափերից հայրենիք սիրող՝ փրկողներին։
Ամենամեծ հայրենասերը Հայաստանում ապրող, արարող, արժեք ստեղծող ու հարկ վճարող քաղաքացին է։
Իհարկե, հեշտ է օտար ափերից ճոռոմ խոսքեր, կենացներ ու հայենասիրական ճառեր ասել ու ոչ մի պարտականություն, պատասխանատվություն չկրել Հայաստանի նկատմամբ։
Բայց ամենամեծ հայրենասերը Հայաստանում ապրող, երեխա ծնող, զինվոր տվող, արժեք ստեղծող ու հարկ վճարող քաղաքացին է։
Սիրու՞մ եք Հայաստանը, վերադարձեք ձեր երկիր ու շենացրեք ձեր հայրենիքը։Վա՞տն է իշխանությունը, վերադարձեք Հայաստան ու պայքարեք իշխանության դեմ։Միայն թե վերադարձեք ․․․






















