top of page

Արաղչիի հետ հեռախոսազրույցում Լավրովը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը հաջողության կհասնի

  • 2 hours ago
  • 1 min read


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Ագ նախարար Արաղչիի հետ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Արաղչիի հետ հեռախոսազրույցում Լավրովը հույս է հայտնել բանակցային գործընթացի հաջողության վերաբերյալ։ 

Լավրովը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների երկշաբաթյա դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը։

Արաղչին շնորհակալություն է հայտնել Մոսկվային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պարսից ծոցի իրավիճակի քննարկման ժամանակ զբաղեցրած սկզբունքային դիրքորոշման համար։

Մոսկվան վստահ է, որ Իրանի շուրջ հակամարտության մեջ հրադադարի մասին համաձայնագիրը վերաբերում է նաև Լիբանանին։

 
 
1/2625
bottom of page