Իսրայելի նոր հարվածը Գազային խաղաղության խախտում չէր, այլ ինքնապաշտպանություն․ Ռուբիո
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

Իսրայելը չի հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեկնաբանելով Իսրայելի վերջին հարվածը Գազայի հատվածին։
«Մենք դա չենք համարում հրադադարի խախտում։ Նրանք [Իսրայելը] այդ իրավունքը ունեն, եթե գոյություն ունի Իսրայլին ուղղված անմիջական սպառնալիք», – ասել է Ռուբիոն (Reuters-ի փոխանցմամբ)։
Նա պարզաբանել է, որ Իսրայելը չի հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից այն համաձայնագրի շրջանակում, որը ձեռք է բերվել Վաշինգտոնի, Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ։
Հոկտեմբերի 25-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է հերթական հարվածի մասին, որը հասցվել է հրադադարի ռեժիմի ընթացքում։ ՑԱՀԱԼ-ի տվյալներով՝ գործողության ընթացքում սպանվել է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զինյալ, որը, հետախուզության տվյալներով, պատրաստվում էր հարձակում իրականացնել իսրայելացի զինծառայողների վրա։
Գազայի առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 25-ին հաղորդել է, որ հոկտեմբերյան հրադադարից ի վեր զոհվել է 93 մարդ, իսկ 324-ը վիրավորվել են իսրայելական հարվածներից։ Ընդհանուր զոհերի թիվը 2023 թ․ հոկտեմբերի 7-ից հասել է 68 519-ի, վիրավորների թիվը՝ 170 382-ի։
Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հատվածում հակամարտության ավարտի մասին։ Այդ տարածքից ազատ էին արձակվել ողջ մնացած 20 իսրայելցի պատանդները։ Փոխարենը Իսրայելը պետք է ազատ արձակեր 2000 պաղեստինցի բանտարկյալների։ Դրանից հետո կողմերը բազմիցս փոխադարձաբար մեղադրել են միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։




















