top of page

Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամանակին պանրի պահեստ է եղել, ամեն օր զիբիլ էինք հավաքում. ՔՊ-ական

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 10
  • 1 min read

Updated: Jun 18

ree

ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը, ով ապրում է Գավառի Նորատուս գյուղում, ասում է, թե Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամանակին պանրի պահեստ է եղել։

«Դա Սովետի ժամանակ էր, դրանից հետո՝ մեր օրերում՝ անկախության օրերում, քարուքանդ էր, կառավատ չկար, բայց ինչ ասես՝ կար, ամեն օր այնտեղից զիբիլ էինք հավաքում, ամեն օր թաղի ժողովրդով հավաքվում, զիբիլ էինք հավաքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ եկեղեցին 2018 թվականին է վերակառուցվել։

«Օծման խնդիր կար, Մայր Աթոռից չէին գալիս օծելու, ըստ խոսակցությունների՝ գումար էին պահանջում, իսկ բարերարները չէին պատրաստվում գումարը տալ։ Հետո ինչ-որ մարդիկ եկել էին, որ 5-րդ դարի խաչքար տանեին, թաղի բնակիչները չթողեցին, դրանից հետո, չգիտես՝ ոնց, գիշերը հասկացանք, որ խաչքարը չկա»,- հայտարարեց ՔՊ-ականը։

 
 
1/2377
bottom of page