top of page

Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը ձայնագրությունն է. Հարությունյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 26
  • 1 min read

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը կարծում է՝ Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը համացանցում հրապարակված ձայնագրության մեջ լսվող արտահայտություններն են:

«Բարեպաշտության իրական երեսը:

Ամեն երկրորդ բառը ասել Աստված, մեջբերումներ անել Աստվածաշնչից և սպառնալ գյումրեցիներին: Սա Վարդան Ղուկասյանի գործելաոճն է եղել տարիներ առաջ և հիմա:

Համացանցում տարածվող ձայնագրությունը դրա վառ ապացույցն է: Քրեական գործերով անցնողը սպառնում է ՀՀ քաղաքացուն, այն նույն գյումրեցուն, ում կարիքը հոգալու, հոգսը թեթևացնելու համար աղոթելուց զատ նաև քաղաքապետ դառնալու բաղձանքը ունի:

Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը ձայնագրության մեջ լսվող արտահայտություններն են:

Սիրելի գյումրեցիներ, թույլ չտաք կրիմինալի վերադարձը, դուք պետք է ազատ լինեք ձեր ընտրության մեջ»,- գրել է Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով անցնող և այժմ համայնքի ղեկավարի աթոռին կրկին հավակնող Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, հայտնվել է նոր աղմուկի կենտրոնում: 

Համացանցում է հայտնվել նրա և անհայտ անձի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում Ղուկասյանը սպառնալիքներով պահանջում է կանչել մի շարք մարդկանց և նշում, որ վերջիններս «պրոբլեմ» են ունենալու:

 
 
1/2385
bottom of page