Ես կխոսեմ Իլոնի հետ «Starlink»-ի միջոցով Իրանում համացանցը վերականգնելու վերաբերյալ. Թրամփ
- Investigative journalist

- 2 days ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է բանակցել գործարար Իլոն Մասկի հետ՝ Starlink-ի միջոցով Իրանում ինտերնետային կապի վերականգնման վերաբերյալ։
«Մենք խոսում ենք այդ մասին, գուցե ինտերնետի վերականգնման մասին, եթե դա հնարավոր է։ Մենք կարող ենք խոսել Իլոնի հետ, քանի որ, ինչպես գիտեք, նա շատ լավ է այս գործում։ Նա հիանալի ընկերություն ունի։ Այնպես որ, մենք կարող ենք կապվել Իլոն Մասկի հետ, և ես կզանգահարեմ նրան անմիջապես ձեզ հետ զրույցն ավարտելուց հետո», - լրագրողներին ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե արդյոք Starlink-ը կուղարկի Իրան։
Իրանում համացանցի անջատումները սկսվել են երկրում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։




















