top of page

Վրաստանի տարածքում կործանված թուրքական ինքնաթիռում եղել է 20 մարդ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 11
  • 1 min read
ree

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող` Թուրքիայի զինված ուժերի կործանված C130 ինքնաթիռում եղել է 20 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները։ Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։


Վրացական լրատվամիջոցները, հղում անելով «Սակաերոնավիգացիա»-ին, հաղորդում են, որ Վրաստանի տարածքում` Ադրբեջանի հետ սահմանի մոտ վթարի ենթարկված թուրքական C-130 ռազմական ինքնաթիռը անհետացել է ռադարներից՝ առանց աղետի ազդանշան ուղարկելու։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել լեռներում, և վրացական կողմը որոնողական-փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար ուղարկել է Airbus Helicopters H125 փրկարարական ուղղաթիռ։ Վթարի վայրին մոտենալու այլ ճանապարհ չկա։

 
 
1/2439
bottom of page