top of page

Lինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար. Թրամփ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 8
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սպիտակ տանը կայանալիք հանդիպումը պատմական է լինելու:


«Ալիևը և Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը: Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը: Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար»,– գրել է ԱՄՆ նախագահը սոցցանցում։



Թրամփը նշել է, որ շատ առաջնորդներ փորձել են վերջ տալ պատերազմին, բայց ոչ մի հաջողություն չի գրանցվել։ ԱՄՆ նախագահի խոսքով` իր վարչակազմը բավական երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ, և այժմ խաղաղություն կկնքվի իր շնորհիվ։





Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Փաշինյանն օգոստոսի 7-8-ը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնում ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով:

 
 
1/2380
bottom of page