top of page

Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են կրակոցների, ծեծկռտուքի գործով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read

Կոտայքի մարզում հունիսի 8-ին վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՔԿ-ից:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 8-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


8 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Արզնիի համայնքապետը:


Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ:


Նախաքննությունը շարունակվում է:

1/2156
bottom of page