top of page

Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարություն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 16
  • 1 min read

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: 

«6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, այժմ նրանք հետազոտությունների փուլում են: 2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն: Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,-նշվում է հաղորդագրության մեջ:

bottom of page