«Սարսափելի է կատարվածը, ովքեր տեղյակ են եղել, կհեռացվեն աշխատանքից»․ Ժաննա Անդրեասյան
- Investigative journalist
- 9 hours ago
- 1 min read
«Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, այլ բառեր ուղղակի չունեմ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զնգված տալու դեպքին։ Նախարարը նշել է, որ միայն իրավապահների աշխատանքով չպետք է սահմանափակվել․ «Մենք մեր հերթին պետք է շատ մանրամասն հասկանանք, թե դպրոցը ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ և ինչքանով որ օղակն է իր տեղում եղել ու ճիշտ արձագանքել։ Որովհետև նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, այլ որոշակի նշաններ երևում են, որոշակի անհանգստացնող ազդակներ են լինում։ Եվ եթե այստեղ ունենանք բավարար զգայունություն և արձագանք՝ ընտանիքներից, դպրոցից, միջավայրի ցանկացած օղակից, ապա չեն կարող դեպքերը խորանալ, այլ վաղ փուլում կկանխվեն»։
Անդրադառնալով մեղավորներին՝ նախարարը նշել է․ «Եթե դպրոցը այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, ապա բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից»։