top of page

Ցավում եմ տեղի ունեցածի համար և ներողություն եմ խնդրում, չպետք է տրվեի սադրանքին. Նոր նորքի թաղապետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 5
  • 1 min read

Բռնության որևէ ձև, լինի ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում: Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն: Անընդհատ որևէ մեկը որևէ թեմայով որևէ սուտ կասի և էդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել: Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու, կա քրեական գործ և նաև քրգործի էությունը ցույց է տալիս, որ կա նաև երկրորդ կողմ: Այսինքն կա խուլիգանության հոդվածով անձինք, որոնք  ներգրավված են և վարույթ է իրականացվում: Բայց պարոն Տեր-Մարգարյան, կարծում եմ, որ Դուք պետք է ասելիք ունենաք տեղի ունեցածի վերաբերյալ»,-հայտարարեց Ավինյանը։

«Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, և կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն: Ցավում եմ տեղի ունեցածի համար և ձեզանից, պարոն քաղաքապետ և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,-արձագանքեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

 
 
1/2383
bottom of page