Ռուսաստանն ու Ուկրաինան «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով ծանր վիրավոր զինծառայողների փոխանակում կիրականացնեն
- Investigative journalist
- 2 days ago
- 1 min read

Ուկրաինական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլից հետո ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել ծանր վիրավորում ստցած, ինչպես նաև երիտասարդ՝ մինչև 25 տարեկան զինծառայողներին։
Մեդինսկին նշել է, որ յուրաքանչյուր կողմից կփոխանակվի առնվազն 1000 զինծառայող։
«Մենք համաձայնության եկանք՝ իրականացնել մինչ այս եղած ամենամեծ փոխանակումը։ Առաջին հերթին բոլոր ծանր վիրավորները, առողջական ծանր վիճակում գտնվողները կփոխանակվեն՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Երկրորդ հերթին, նույն սկզբունքով, կփոխանակվեն երիտասարդ զինծառայողները, ովքեր մինչև 25 տարեկան են»,- ասել է ռուսական պատվիրակության ղեկավարը։
Մեդինսկին հավելել է, որ հնարավոր է նույնիսկ՝ հազարից ավելի զինծառայողներ փոխանակվեն, հստակեցումներ կարվեն՝ տվյալները վերջնականապես ամփոփելուց հետո։