Խաղաղությունը հաստատված է, Հայաստանն ապաշրջափակվում է, միլիարդների օգուտ է լինելու, որը բերելու է անվտանգության նոր շերտ. Նիկոլ Փաշինյան
- Investigative journalist

- Aug 9
- 1 min read

ԱՄՆ-ում տեղի ունեցածը պատմական իրադարձություն է, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մենք կարող ենք ասել, որ խաղաղությունը հաստատված է, ընդ որում՝ հաստատված է մեր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության շրջանակներում»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանն ապաշրջափակվում է։
«Մի դարակազմիկ իրադարձություն, Հայաստանին միլիարդների օգուտ է լինելու, որը բերելու է անվտանգության նոր շերտ»,- ասաց նա։
«Մենք իրար հետ դժոխքի միջով ենք անցել, ես համոզված եմ, որ տեղի կունենա ՀՀ բոլոր քաղաքացիների համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ, որը կլինի ոչ պակաս կարևոր հեղափոխություն մեր երկրի ապագայի տեսակետից։
Փա՛ռք նահատակներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետոււթյունը»,- հավելեց Փաշիյանը։




















