top of page

Հռոմի նոր պապն առաջարկել է Վատիկանում ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացնել, Կրեմլից արձագանքել են

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 16 hours ago
  • 1 min read

Հռոմի նոր պապ Լեո XIV-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու գործընթացին, ներառյալ՝ Վատիկանը որպես բանակցությունների հարթակ տրամադրելու միջոցով։ Նախաձեռնությունը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Այսօր լրագրողները ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովից Կրեմլի դիրքորոշումն են փորձել պարզել հարցի վերաբերյալ։

«Մենք, իհարկե, ողջունում ենք հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր երկրների պատրաստակամությունն ու ջանքերը»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանը միշտ է ողջունել բոլոր այն երկրների ջանքերը, որոնք ցանկացել են իրենց նպաստը բերել ուկրաինալան հակամարտության կարգավորմանը

bottom of page