top of page

Լևոն XIV-րդը պաշտոնապես ստանձնել է Հռոմի պապի պաշտոնը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Վատիկանում կայացած գահակալության արարողության ընթացքում ընդունել է պապական իշխանության խորհրդանիշները՝ «Ձկնորսի մատանին» և պալիումը (ոչխարի բրդից պատրաստված ժապավեն՝ վրան ասեղնագործված խաչեր)։ Այս պահից պաշտոնապես սկսվում է նրա հովվապետությունը։

Հռոմի պապ Լևոն XIV-ը, գահակալության արարողության մեկնարկից առաջ, «պապոմոբիլով» շրջել էր Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝  ողջունելով հազարավոր հավատացյալների:

Պոնտիֆիկոսի գահակալության համար ժամանել են 156 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ մոտ 30 պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան հյուրեր:Միջոցառումը հեռարձակվում է Vatican News յութուբյան ալիքով։

1/2124
bottom of page