top of page

Էրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 8 hours ago
  • 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։Նշենք, որ դա տեղի է ունենում մայիսի 15-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին ընդառաջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիևի իշխանություններին առանաց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները։ Նա առաջարկել է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է առաջարկը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ակնկալում է անձամբ Պուտինի մասնակցությունը:

1/2117
bottom of page