top of page

Վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 6
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 6-ին, ժամը 05։08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 5 մ) և հայտնվել ձորակում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 
 
1/2382
bottom of page