top of page

Մեր տպավորությունն այնպիսին է, որ մոտ ենք այն կետին, երբ Ադրբեջանի հետ խաղաղությունն անշրջելի է. Փաշինյանը՝ Վենսի հետ հանդիպմանը

  • Feb 9
  • 1 min read


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում։ 


ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ընդլայնված կազմերով հանդիպման ժամանակ։ 


«Ձեր այցի պատմական է, որովհետև Դուք ԱՄՆ առաջին փոխնախագահն եք և ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը երբևէ այցելում է Հայաստան։ Եվ սա, կարծում եմ, ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլև արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի և միացյալ Նահանգների հարաբերություններում։ Եվ ես ուզում եմ ընդգծել մեկ տարի առաջ Սպիտակ տանը Ձեզ հետ ունեցած իմ հանդիպումը, որը, ինչպես հետագան պետք է ցույց տար, շատ էական նշանակություն ունեցավ հետագա զարգացումների համար։ Եվ ես ուզում եմ իմ շնորհակալությունն արտահայտել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփին և Ձեզ՝ նախորդ տարվա օգոստոսին գագաթնաժողով կազմակերպելու համար, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։ Օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Աբու Դաբիում։ Մեր տպավորությունն այն է, որ շատ մոտ ենք այն կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որ կարող ենք խաղաղությունը համարել անշրջելի։ Հիմա մեր խնդիրն է խաղաղության գործընթացի և Վաշինգտոնի հռչակագրի կարևորագույն կետերից մեկը՝ ԹՐԻՓՓ նախագիծը իրականացնել՝ համաձայն այն շրջանակի, որը Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հունվարի 14-ին ընդունեցին»,- ասել է վարչապետը։


Նա հավելել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի օրակարգը շատ հարուստ է, քննարկելու շատ հարցեր կան։ «Շատ կարևոր է, որ այդ քննարկումներն ամբողջությամբ դրական օրակարգ ունեն, և այս դրական օրակարգն ամբողջությամբ արտահայտում է մեր ռազմավարական գործընկերության ընդգրկումը և իմաստը»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։ 

 
 
1/2584
bottom of page