Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
- 2 hours ago
- 1 min read

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում:
«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Խաղաղ գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա շատ կարևոր առանձնահատկություն է տարածաշրջանում խաղաղության համար», - ասել է Ֆիդանը։
Հանդիպման ընթացքում Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են սերտորեն համագործակցել Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։




















