Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել, որ ադրբեջանական ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ռուսաստանի օդային տարածքում
Dec 28, 2024
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել, որ օրեր առաջ ադրբեջանական ինքնաթիռն աղետի է ենթարկվել ՌԴ օդային տարածքում։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կրեմլից հայտնում են նաև, որ Պուտինն ու Ալիևը մանրամասն քննարկել են «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հանգամանքները։




















